Նոյեմբերի 6-ին Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոյեմբերի 6-ին Հայաստան կժամանի Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի- Օբրիստը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նոյեմբերի 7-ին Ազգային ժողովում նրան կընդունի Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, այնուհետեւ տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով` Աժ նախագահի, փոխնախագահների, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ: Նույն օրը Քրիստին Էգերզեգի-Օբրիստին կընդունի Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Կովկասի մամլո ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի եւ «Արաբկիրե բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ: Նոյեմբերի 8-ին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային Խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստին կընդունեն ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Տիկին Քրիստին Էգերզեգի-Օբրիստը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնի ցեղասպանության զոհերի հիշատակին: Նոյեմբերի 9-ին Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Քրիստին Էգերզեգի-Օբրիստը կմեկնի Երեւանից :