Մարզային

Վերընտրվել է Սիսիանի քաղաքապետը

1 րոպեի ընթերցում

Վերընտրվել է Սիսիանի քաղաքապետը

ՍԻՍԻԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիսիանում անցկացված համայնքի ղեկավարի Սեպտեմբերի 9-ին կայացած ընտրությունների նախնական տվյալներով վերընտրվել է գործող քաղաքապետ, ԲՀԿ անդամ Աղասի Հակոբջանյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին թիվ 37 ԸԸՀ-ից, Սիսիանում քվերակությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 55,85 տոկոսը: Գործող քաղաքապետի օգտին քվեարկել է 3 հազ. 536 քաղաքացի: Մրցակից երկու թեկնածուներից ՀՅԴ անդամ Տիգրան Պողոսյանը հավաքել է 2 հազ. 744, իսկ անկուսակցական Հրաչիկ Խաչատրյանը` 298 ձայն:

Ընտրատարածքի Դաստակերտ քաղաքում եւս վերընտրվել է գործող քաղաքապետ, ՀՀԿ անդամ Նաիրի Ֆիլոսյանը` հավաքելով 143 ձայն` 128-ով ավելի մրցակից, անկուսակցական Սասուն Սարգսյանից: Ընտրատարածքի մյուս քաղաքային համայնքում` Գորիսում, սեպտեմբերի 9-ին անցկացվել են միայն համայնքի ավագանու ընտրություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում