Տարածաշրջանային

Ըստ Թուրքիայի ՆԳ նախարարի՝ Հյուսիսային Իրաքում գտնվող 35 ճամբարներում PKK-ի մոտ 2900 զինյալներ կան

1 րոպեի ընթերցում

ԱՆԿԱՐԱ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քուվեյթում կազմակերպված Իրաքի հարեւան երկրների ներքին գործերի նախարարների հավաքում ունեցած ելույթում Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալայը հայտարարել է, որ Հյուսիսային Իրաքում գտնվող 35 ճամբարներում «Քրդական աշխատավորական կուսակցությունե կազմակերպության (PKK) 2650-ից 2900 զինյալներ կան, որոնք ղեկավարվում են Կանդիլ լեռան վրա գտնվող հանգրվանից: Ըստ թուրքական «Միլիեթիե, թուրք նախարարը հավաքում ներկայացրած զեկույցում բերել է Թուրքիայի հետախուզական մարմինների տեղեկատվությունն այն մասին, որ Իրաքում գործում են «ձախամետե, «PKK/Kongra Gelե եւ «կրոնական շարժառիթովե ահաբեկչական կազմակերպություններ: Աթալայն անդրադարձել է միայն PKK-ի գործունեությանը եւ ասել է, որ Իրաքում ապաստանած եւ հանգրվանած PKK-ն գործողություններ է իրագործում եւ Իրանի, եւ Թուրքիայի դեմ: «Իրաքում գտնվող PKK-ի 35 ճամբարները ղեկավարվում են Կանդիլ լեռան վրա գտնվող կենտրոնից: Էրբիլում, Դոհուքում եւ Սուլեյմանիեյում գործում է PKK-ի քրդական կարմիր կիսալուսինը: 2004 թ-ից այս կողմ, Թուրքիայում ձեռնարկված գործողություններում PKK-ին պատկանող 1612 կգ պայթուցիկ է առգրավվելե, -ասել է թուրք նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում