Երկու երկրաշարժ Է տեղի ունեցել Չինաստանի հարավ-արեւմուտքում. կան զոհեր, վնասվել Է 20 հազար շինություն
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ Է զոհվել սեպտեմբերի 7-ին Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկու երկրաշարժի հետեւանքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Սինհուա» գործակալությանը:
Չինաստանի սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ 5,7 մագնիտուդով երկրաշարժը տեղի Է ունեցել Յունանի նահանգի Իլյան գավառում: Եվս մեկ ստորգետնյա ցնցում Է գրանցվել Գույչժոու նահանգի Վեյնին գավառում: Դրա մագնիտուդը կազմել Է 5,6: Երկու երկրաշարժերի օջախները եղել են 14 կիլոմետր խորության վրա:
Տարերքի հարվածները խուճապ են առաջացրել տեղի բնակիչների շրջանում: Իլյան գավառի կենտրոնի՝ Շաոտուն քաղաքի բազմաթիվ բնակիչներ փողոց են նետվել, երբ նրանց տներն սկսել են ցնցումներից տարուբերվել: Գործակալության տվյալներով՝ վնասվել Է ավելի քան 20 հազար շինություն:
Ցնցումներն զգացվել են նաեւ Սիչուանի նահանգում: