Ռոքը Հայաստանում պայքարում է ՄԻԱՎ-ի դեմ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական «Կարմիր խաչ» ընկերության նախաձեռնությամբ «Ռոքն ընդդեմ ՄԻԱՎ-ի» խորագրով համերգային ծրագիր տեղի ունեցավ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում սեպտեմբերի 6-ին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ընկերությունից`գալա համերգին մասնակցել է The Beautified Project ռոք խումբը: Համերգին ելույթ ունեցան նաև հատուկ հյուրերը՝ Սոնա Ռուբենյանը, Արթուր Ալեքը, Նարինե Դովլաթյանը եւ Սուսաննա Պետրոսյանը, համերգի ընթացքում հաղորդվեց համապատասխան տեղեկատվություն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ: Սրահում տեղադրված էին տեղեկատվական սեղաններ, մասնակիցներին տրվեցին ՄԻԱՎ-ի վերաբերյալ տպագիր նյութեր:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2004 թվականից իրականացնում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված «Կողմնորոշվելու ժամանակ ն է» ծրագիրը, որը ֆինանսավորվում է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից: Ծրագրի շրջանակներում կազմակերպվում եւ անցկացվում են հանրային միջոցառումներ, որոնց նպատակն է նպաստել բնակչության, հատկապես երիտասարդության շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակի բարձրացմանը: