2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն Է, որ Սիրիային անհրաժեշտ են փոփոխություններ, բայց դրանք պետք Է կատարվեն խաղաղ ճանապարհով՝ խուսափելով արյունահեղությունից: Այս մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
Պուտինը նշել Է, որ Ռուսաստանին անհանգստացնում Է ինչպես Սիրիայում կատարվող բռնությունները, այնպես Էլ միակողմանի կարգով ընդունված որոշումների հետեւանքները: «Մեր կարծիքով՝ այսօր ամենակարեւորը բռնության դադարեցումն Է, հակամարտության բոլոր կողմերին (եւ կառավարական հատվածին, եւ, այսպես կոչված, ապստամբներին, զինված ընդդիմությանը) ստիպելը՝ նստել բանակցությունների սեղանի շուրջը, որոշել ապագան, որը կապահովի ներքաղաքական գործընթացի բոլոր մասնակիցների անվտանգությունը, եւ միայն դրանից հետո անցնել երկրի ներքին կառուցվածքին վերաբերող ինչ-ինչ գործնական քայլերի»:
«Մենք հիանալի հասկանում ենք, որ այնտեղ փոփոխություններ են հարկավոր, բայց դա բնավ չի նշանակում, որ փոփոխությունները պետք Է լինեն արյունալի»,-ընդգծել Է ՌԴ-ի նախագահը:
«Առաջինը, ինչը հարկավոր Է անել, հակամարտության գոտի զենքի մատակարարման դադարեցումն Է եւ այնպիսի որոշումներ չընդունելը, որոնք կողմերից մեկին պարտադրում են զարգացման անընդունելի իրադարձություններ»,- հավելել Է նա: