Սերժ Սարգսյանն ու Անդերս ֆոգ Ռասմուսենը վճռական են խորացնելու Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը պատրաստակամ եւ վճռական է պահպանելու եւ զարգացնելու ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ներկայիս մակարդակը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասինսեպտեմբերի 6-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:«Անվտանգության ներկայիս մարտահրավերները համապարփակ եւ միասնական մոտեցում են պահանջում: Վստահ եմ, որ գործընկեր պետությունների հետ հարաբերությունները շոշափելի դերակատարություն ունեն դաշինքի հաջողություններում եւ անվտանգության արդի համակարգի կառուցման գործում»,- ասաց նա:

ՀՀ Նախագահի խոսքով` «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակային փաստաթուղթն արձանագրում է, որ հիմնարար ազատությունների եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը, ազատության եւ արդարության ապահովումը եւ ժողովրդավարության միջոցով խաղաղության հաստատումն առանցքային ընդհանուր արժեքներ են գործընկերության համար, եւ այդ ծրագիրը, իրոք, զգալի ներդրում է ունեցել մեր երկրի ժողովրդավարական զարգացման գործում: Սերժ Սարգսյանը, այնուհանդերձ, ցավով նշեց, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում ականատես եղանք վերոհիշյալ սկզբունքների կոպիտ ոտնահարմանը` ինչը, իհարկե, չպետք է ստվեր գցի Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի հարաբերությունների վրա:

Նախագահն ընդգծեց, որ իրականացման փուլում է Հայաստան-ՆԱՏՕ անվտանգության գործընկերության գործողությունների ծրագրի թվով երրորդ 2011-2013 թթ-ի փաստաթուղթը: Դաշինքի հետ Հայաստանի զարգացման, փոխգործունակության մակարդակը թույլ տվեց Հայաստանին իր ներդրումը բերել միջազգային անվտանգության համակարգին: Ներկայում Հայաստանը մասնակցում է ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող խաղաղապահ գործողություններին Աֆղանստանում եւ Կոսովոյում:

Անդերս ֆոգ Ռասմուսենը նշեց, որ իր այցը Հայաստան ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն հանձնառու է եւ շարունակելու է հանձնառու լինել Հարավային Կովկասի տարածաշրջանային կայունության եւ խաղաղության ամրապնդման գործին: «Մենք բարձր ենք գնահատում այն հարաբերությունները, որոնք մենք զարգացրել ենք Հայաստանի հետ տարիների ընթացքում: Մենք բարձր ենք գնահատում ենք Ձեր մշտական աջակցությունն Աֆղանստանի առաքելությանը»,- ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նրա հավաստիացմամբ` ՆԱՏՕ-ն պատրաստ է շարունակել իր աջակցությունը: Հայաստանը գնահատելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար եւ ՆԱՏՕ-ն` Հայաստանի համար: Այժմ հնարավորւթյուն կա կառուցելու ավելի զորեղ գործընկերություն, որից կշահի ամբողջ տարածաշրջանը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդրես Ֆոգ Ռասմուսենը Հայաստանում է գտնվում տարածաշրջանային այցի շրջանակներում:

Հայերեն English Русский

Ֆիլիպինների երկրաշարժից տուժել է ավելի քան 145 000 մարդ

Ադրբեջանի հետ սահմանազատումն իրականացվում է ՀՀ ինքնիշխան տարածքի պետական սահմանով. Էդվարդ Ասրյան

Վրաստանը չի փոխի ուղեգիծը՝ չնայած անայցագիր ռեժիմը վերացնելու ԵՄ սպառնալիքներին. Կոբախիձե

Ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ ԱՄՆ-ի միջնորդական գործընթացը «դադարի մեջ» է. Պեսկով

Ադրբեջանի արտգործնախարարը պաշտոնական այցով մեկնել է Ճապոնիա

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հերքել է պնդումները, թե վերջին տարիներին ձեռք բերված զենքերը համադրելի չեն բանակի սպառազինության հետ

Փոքր քայլերից՝ մեծ փոփոխություններ. «Մի դրամի ուժը» 6 տարեկան է

Թալիբներն արգելել են իրենց խմբավորման անդամներին և պետական ​​ծառայողներին սմարթֆոններ օգտագործել

ԿԸՀ-ն վերահաշվարկ կկատարի 86 ընտրատեղամասերում

Արտասահմանյան զինատեսակներին հայկական պայմանական անվանումներ տալը պայմանագրերով արգելված չէ. ԶՈՒ ԳՇ պետ