Աշխարհում օրական ակտիվացվում է 1,3 մլն Android-սարք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհում օրական ակտիվացվում է Google ընկերության կողմից մշակվող Android պլատֆորմով շուրջ 1,3 մլն սարք, իսկ երկու ամսվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է մոտավորապես 300 հազարով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով ՌԻԱ «Նովոստի»-ին, հայտնել է Google-ի տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդտը` Նյու Յորքում ելույթ ունենալով Motorola Mobility ընկերության նոր սմարթֆոնների շնորհանդեսի ընթացքում:

Հունիսի վերջին ընկերության գլխավոր կառավարիչ Հյուգո Բարրան Google I/O մշակողների խորհրդաժողովում հայտարարել էր, որ Android-գաջեթների օրական ակտիվացումների թիվը գերազանցել է 1 միլիոնը:

2011 թվականի դեկտեմբերից այդ ցուցանիշը գործնականում կրկնապատկվել է:

Շմիդտի խոսքով` օրական ակտիվացվող 1,3 մլն Android-սարքերից շուրջ 70 հազարը բաժին է ընկնում պլանշետային համակարգիչներին: Նա խոստովանել է, որ Google-ը զարգացման առումով փոքր-ինչ ուշացել է այդ սեկտորում:

Շմիդտը հայտնել է, որ աշխարհում ակտիվացված Android-սարքերի ընդհանուր թիվը մոտենում է 500 միլիոնի նշագծին: Համեմատության համար նշենք, որ Apple ընկերությունը հուլիսի վերջին հաղորդել էր, որ ֆիրմային iOS ծրագրային պլատֆորմով վաճառված շարժական սարքերի միագումար թիվը գերազանցել է 410 միլիոնը:

Gartner վերլուծական ընկերության տվյալների համաձայն` ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի արդյունքներով Google-ի Android պլատֆորմը վերահսկում էր սմարթֆոնների շուկայի ավելի քան 64 տոկոսը: Սակայն պլանշետների շուկայում պլատֆորմը զիջում է Apple iOS-ին:

Հայերեն Русский

Մենք պետք է սահմանադրական հիմքեր ունենանք ենթադրյալ հանցանքներ թույլ տված քաղաքական ուժերին ընտրական պրոցեսին մասնակցելուց զրկելու համար. Գալյան

ՔԿՀ-ներում քվեարկության արդյունքներն արտացոլում են երկրում առկա ժողովրդավարությունը․ Գալյան

Գթաշենի ավերակների գեղատեսիլ խաչքարերը

Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին

Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար

Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա

Սրբուհի Գալյանի ճեպազրույցը

Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը