Խճանկար

Երիտասարդը կեղծ վթար է կազմակերպել սիրած աղջկա սիրտը գրավելու համար

1 րոպեի ընթերցում

Երիտասարդը կեղծ վթար է կազմակերպել սիրած աղջկա սիրտը գրավելու համար

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օմսկում երիտասարդ Ալեքսեյը կեղծ ավտովթար է կազմակերպել սիրած աղջկա սիրտը գրավելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ռուսական լրատվամիջոցները, պատահարի մասին իմանալով` Իրինան անմիջապես մեկնել է դեպքի վայր եւ տեսել արյան մեջ ընկած երիտասարդին, շուրջբոլորը կոտրված ապակիներ եւ նույնիսկ շտապօգնության մեքենա:

Նկատելով աղջկա սարսափահար դեմքը` հանկարծակի տղան կանգնել եւ մոտեցել է նրան: Իրինան Սկզբում չի հասկացել` ինչ է կատարվում եւ նույնիսկ չի նկատել շուրջը գտնվող փուչիկները, ծաղիկները եւ մարդկանց ժպիտները:

Թեպետ աղջիկը քիչ անց գիտակցել է, որ կեղծ վթար էր կազմակերպվել, այնուամենայնիվ նման արտասովոր իրավիճակում չի կարողացել մերժել երիտասարդի առաջարկը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում