1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցիների մեծամասնությունը համոզված Է, որ Մոսկվան այսօր ապրում Է հիմնականում մարզերի հաշվին, իսկ հարցվածների երեք քառորդը ընդունում Է տարածաշրջանների բնակիչների մեջ մոսկվացիների նկատմամբ անբարյացակամ վերաբերմունքի առկայությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», հղում անելով ՌԻԱ Նովոստիին, վկայում են Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի կատարած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են սեպտեմբերի 3-ին:
«Նախկինի պես ռուսաստանցիների մեծամասնությունը գտնում Է, որ մայրաքաղաքը մեծ մասամբ ապրում Է տարածաշրջանների հաշվին (82 տոկոս): Հատկանշական Է, որ երկու մայրաքաղաքների բնակիչներն այս տեսակետին համամիտ են 65 տոկոս դեպքերում: Հարցվածների միայն 13 տոկոսն Է հակառակ կարծիքին»,-հաղորդում Է համառուսաստանյան կենտրոնը:
Կենտրոնի կողմից համառուսաստանյան հարցումն անցկացվել Է այս տարվա օգոստոսի 25-26-ին: Հարցմանը 1,6 հազար մարդ Է մասնակցել Ռուսաստանի 46 մարզերի, երկրամասերի եւ հանրապետությունների 138 բնակավայրերում: Վիճակագրական վրիպանքը չի գերազանցում 3,4 տոկոսը: