Սաֆարովի արդարացումը համամարդկային իմաստով շատ վտանգավոր երեւույթ է. Կարեն Անդրեասյան

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արդարացումը կարող է վատ ազդակ հանդիսանալ էթնիկ բնույթի ատելության եւ էթնիկ հիմքերով սպանությունների եւ բռնությունների քարոզմանը: Միջազգային կառույցների եւ այլ պետությունների կողմից որոշակի լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը նույնպես կարող է վտանգավոր լինել ստեղծված իրավիճակում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: ՄԻ պաշտպանը կատարված եղելությունը մարդու իրավունքների կոպիտ խախտում է համարում ոչ միայն իրավական տեսանկյունից, այլեւ բարոյական. «Համամարդկային, մարդասիրական իմաստով տեղի է ունեցել իսկապես շատ վտանգավոր երեւույթ»,-ընդգծում նա:

Անդրեասյանի խոսքով` տվյալ դեպքում չկա հիմք, որով հնարավոր լինի դիմել միջազգային դատարան, հետեւաբար` հարցը պետք է լուծվի քաղաքական հարթության վրա: «Նվազագույնը, որ կարող է արվել` իրավական կամ նյութական փոխհատուցումն է այն մարդկանց, ովքեր հիմա Հայաստանում են. այսինքն` տուժողի իրավահաջորդներին, մյուս տուժողին: Իսկ լայն իմաստով` սա պետք է դատապարտվի եւ քաղաքական ճիշտ գնահատականներ հնչեն ոչ միայն Հայաստանի գործընկեր ժողովրդավար պետությունների կողմից Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ աշխարհի այլ մասերում, այլեւ Հունգարիան պետք է կարողանա իր մեջ ուժ գտնել եւ ներողություն խնդրել»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա պաշտպանն այս երկրից որեւէ սպասելիք ակնկալելն անիմաստ է համարում: Նրա խոսքով, այդ երկրի կողմից իր իսկ քաղաքացիների իրավունքներն այնքան հաճախ են ոտնահարվում, որ հույս ունենալ, որ իրենք կհասկանան, որ ոտնահարել են մեկ այլ պետության քաղաքացիների իրավունքները, անիմաստ է:

Մարդու իրավունքների պաշտպանը խորհուրդ է տալիս եւ կարեւորում միահամուռ գործելու անահրաժեշտությունը: Նրան վրդովեցնում է մամուլում հրապարակվող տարբեր անհատների կարծիքները, ովքեր փորձում են այս լարված իրավիճակում մեղավորներ գտնել: «Ոմանք էլ իրենց սովորական քաղաքական տեքստերի շրջանակում, օգտվելով առիթից, փորձում են հարվածել այս կամ այն անձին կամ կառույցին: Ինձ համար կարեւոր է, որ անկախ պաշտոնից, դիրքից, քաղաքական հայացքներից բոլորը միավորվեն, հասարակությունը հստակ հաղորդում տա միջազգային գործընկերներին, գործընկերներ պետություններին, որ հայ հասարակությունը տվյալ դեպքումկոնկրետ պահանջատեր է, եւ մենք ակնկալում ենք իրենց շատ կոշտ դիրքորոշումն այն ապօրինության համար, որը թույլ է տրվել երկու պետությունների կողմից»,- շեշտեց նա: Կարեն Անդրեասյանն արդեն ուղերձ է հղել իր գործընկեր օմբուդսմեններին` ստեղծված իրավիճակի մասին տեղեկացնելով նրանց, ովքեր դեռ տեղյակ չեն: Արդյունքում հնարավոր է նաեւ, որ ոմանք ճիշտ դիրքորոշմամբ հանդես գան եւ անեն իրենց աշխատանքը, այսինքն` զբաղվեն մարդու իրավունքների պաշտպանությամբ:

Հայերեն English Русский

Մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է. Փաշինյանը՝ գերիների վերադարձի համար ջանքերի մասին

Կայացել է Հայաստանի 4-րդ շրջանի Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի քննարկումը

Մենք փրկիչներ չենք փնտրում և չենք գտել. ԱԳ նախարարը՝ Հայաստան-ԱՄՆ նոր փաստաթղթի մասին

Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը

Կառավարությունը քննարկում է տարբերակված ավելացված արժեքի հարկի համակարգ ունենալու հարցը

Ռոբերտ Հովհաննիսյանը դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Սուսաննա Գաբոյանը 4-րդ անգամ դարձավ Հայաստանի շախմատի չեմպիոն

Տրանսպորտը պետք է պահենք այնպես, որ հաջորդ սերունդը ևս նույն տրանսպորտից օգտվելու հնարավորություն ունենա. Փաշինյանը՝ սակագների մասին

Եկամուտների հայտարարագրման դեպքում հայտարարատու ֆիզիկական անձինք կստանան որոշակի առավելություններ. ՊԵԿ

Հայաստան է ժամանել ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսսոնի գլխավորած պատվիրակությունը