2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանն այն կարծիքին Է, որ այսօրվա դրությամբ շուկայում «սեւ ոսկու» հավասարակշռված գին Է հաստատվել, սակայն իրանական նավթի նկատմամբ բռնարգելքի եւ Իսլամական Հանրապետության վրա շարունակվող քաղաքական ճնշման պայմաններում հարկ Է նավթի գնի աճ սպասել համաշխարհային շուկայում: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրեսը», ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Իրանի նավթի նախարար Ռոստամ Քասեմին:
Եվրամիության երկրները հուլիսի 1-ից բռնարգելք են սահմանել ԵՄ իրանական նավթի ներմուծման նկատմամբ: Եվրամիության երկրներն իրենց այդ քայլը բացատրել են նրանով, որ այդպիսով իրենց ցանկանում են ստիպել Թեհրանին՝ հրաժարվելու միջուկային նկրտումներից: Փորձագետների գնահատումների համաձայն՝ այն բանից հետո, երբ Եվրամիությունն արգելք սահմանեց իրանական նավթի մատակարարումների վրա, համաշխարհային շուկա դրա արտահանումը կրճատվել Է մոտավորապես 40 տոկոսով:
«Կարծում եմ, որ եթե առանձին երկրներ շարունակեն ճնշում գործադրել Իրանի վրա եւ սահմանափակեն շուկային իրանական նավթի մատակարարումները, ապա դա բացասաբար կազդի դրա արժեքի վրա եւ նավթի թանկացման պատճառ կդառնա»,-հավելել Է նախարարը:
Իրանի նավթի նախարարության տվյալներով՝ ներկայում Իսլամական Հանրապետությունն օրական արտահանում Էր 4 մլն բարել անմշակ նավթ, որի կեսն արտահանվում Է: