Սպորտ

Շախմատի օլիմպիադայի 6-րդ փուլում Արոնյանը կխաղա Կրամնիկի հետ

1 րոպեի ընթերցում

Շախմատի օլիմպիադայի 6-րդ փուլում Արոնյանը կխաղա Կրամնիկի հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են դարձել Ստամբուլում ընթացող համաշխարհային օլիմպիադայի 6-րդ փուլում Հայաստանի տղամարդկանց եւ կանանց շախմատի հավաքականների մրցակիցների կազմերը:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, տղամարդկանց մրցաշարում Հայաստան-Ռուսաստան մրցամարտում գրոսմայստեր Լեւոն Արոնյանը խաղալու Է Վլադիմիր Կրամնիկի, գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանը՝ Ալեքսանդր Գրիշչուկի, գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ Սերգեյ Կարյակինի, իսկ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ Դմիտրի Յակովենկոյի հետ:

Կանանց մրցաշարում Հայաստան-Արգենտինա մրցամարտում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը խաղալու Է Կարոլինա Լուխանի, գրոսմայստեր Լիլիթ Մկրտկչյանը՝ Մարիա Պլաոսալայի, գրոսմայստեր Լիլիթ Գալոյանը՝ Մարիա Ֆեռնանդեսի, իսկ գրոսմայստեր Մարիա Կուրսովան՝ Այլեն Մարտինեսի հետ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում