3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հունգարիայում Հայաստանի դեսպանությունը վերջին օրերին բազմաթիվ նամակներ էստանում հունգարացիներից` կապված ոճրագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանինարտահանձնելու խայտառակ գործարքի հետ: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը,հունգարացիները խոր վրդովմունք են հայտնում և խստագույնսդատապարտում սեփական կառավարության` միջազգային իրավական և մարդկայինբարոյական նորմերը խախտող քայլը: Հունգարացիները նաև կոչ են անումհավասարության նշան չդնել Հունգարիայի և հունգարական ներկայիս կառավարության միջև:
Հունգարացիներից մեկը գրել է. «Այն, ինչ արեց հունգարականկառավարությունն ու վարչապետ Վիկտոր Օրբանը, անընդունելի և ամոթալի է: Նաևուզում եմ նշել, որ Հունգարիան և Վիկտոր Օրբանի կառավարությունը նույնըչեն»:
Հունգարները նաև կոչ են անում պահպանել հայ-հունգարական դարավորբարեկամությունը և թույլ չտալ, որպեսզի երկու ժողովրդների միջև թշնամանքծագի: «Ներողություն եմ խնդրում հունգարական ժողովրդի անունից ադրբեջանցիմարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձման առնչությամբ: Ես միայն խնդրում եմհայ ժողովրդին հավատալ, որ մեզնից շատերը համակրում են հայերին ևնրանց մշակույթը: Խնդրում ենք` թույլ մի տվեք ատելությունը ծաղկի հայ ևհունգար ժողովրդների միջև»,- գրում է մեկ այլ քաղաքացի: «Թույլ տվեք ինձարտահայտել իմ համակրանքը և վիշտը`Ռամիլ Սաֆարովի արտահանձման դեպքի հետ կապված, ով նողկալիհանցագործություն էր կատարել հայերի հայրենակցի նկատմամբ: Ես մեծապեսդատապարտում եմ հունգարական կառավարության կողմից իրականացվածարտահանձման գործընթացը: Հայկական համայնքը եղել է Հունգարիայի պատմության անքակտելի մասը: Մեզավելի շատ բան է միավորում, քան` բաժանում: Պաշտպանենք մեր երկրներիբարեկամությունը»,- նշել է մեկ այլ նամակագիր:
Օգոստոսի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատժի կրումից ազատել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործ Ռամիլ Սաֆարովին, ով նույն օրը էքստրադիցիայի էր ենթարկվել Հունգարիայի կողմից:Ադրբեջանցի ոճրագործը Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարել էր2004 թվականի փետրվարի 19-ին` քնած ժամանակ: