Հայաստանի ծանրորդները Եվրոպայի երիտասարդական առաջնությանը նվաճեցին եւս երկու մեդալ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի եւս երկու ծանրորդներ մեդալներ են նվաճել Բուխարեստում ավարտված ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 94կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը երկամարտում ցույց տալով 321կգ արդյունք` նվաճել Է բրոնզե մեդալ: Հայ մարզիկը եւ պոկում, եւ հրում վարժություններում, 148կգ եւ 173 կգ արդյունքներով, նույնպես զբաղեցրել Է 3-րդ տեղը:
Երկամարտում 347 կգ արդյունքով մրցաշարի հաղթող Է դարձել ռումինացի Մարչել Գվիդեան, 335կգ արդյունքով 2-րդ տեղը զբաղեցրել Է ռուս մարզիկ Նիկիտա Սոլովյովը:
94կգ ավելի քաշային կարգում Հայաստանի մարզիկ Միշա Վարդանյանը, երկամարտում 333կգ արդյունքով, նույնպես նվաճել Է բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել Է 145կգ, իսկ հրում վարժությունում՝188կգ:
Երկամարտում 366 կգ արդյունքով հաղթող Է դարձել ռուս Անտոնի Սավչուկը, Բելառուսից Ալեքսեյ Մժաչուկը, 354կգ արդյունքով, զբաղեցրել Է 2-րդ տեղը:
Եվրոպայի առաջնությանը Հայաստանի երեք մարզիկներ դարձել են չեմպիոն, եւս երկուսը նվաճել են արծաթե մեդալ: