Մարզային

Վանաձորյան շուրջ 2 տասնյակ ՀԿ-ներ իրենց աջակցությունն են հայտնել գործող քաղաքապետին

1 րոպեի ընթերցում

 Վանաձորյան շուրջ 2 տասնյակ ՀԿ-ներ իրենց աջակցությունն են հայտնել գործող քաղաքապետին

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վանաձորի մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործող քաղաքապետին:

«Արմենպրես»-ին վանաձորյան ՀԿ-ների տրամադրած համատեղ հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որՎանաձորը, ինչպես և Հայաստանի շատ այլ քաղաքներ, ունի բազմաթիվ խնդիրներ, «սակայն դրա հետ մեկտեղ մենք տեսնում ենք, թե ինչպես քայլ առ քայլ մեր քաղաքը գնում է այդ խնդիրների լուծման ուղղությամբ»:

«Վերջին տարիների ընթացքում մենք տեսնում ենք մեր քաղաքում ընթացող դրական փոփոխությունները, ինչպես նաև հավատում ենք, որ դրանք շարունակական կլինեն`հանուն Վանաձորի հետագա զարգացման:Ելնելով վերոնշյալից` առաջիկա քաղաքապետի ընտրություններին հայտնում ենք մեր աջակցությունը Վանաձորի ներկա քաղաքապետ Սամվել Դարբինյանին: Վստահ ենք, որ Սամվել Դարբինյանն իր հնարավորությունների շրջանակներում անում է ամեն ինչ, և հետագայում էլ կանի, Վանաձորը բարեկեցիկ և ապրելու համար էլ ավելի հարմար քաղաք դարձնելու համար», ասված է հայտարարության մեջ, որի տակ ստորագրել են 19 հասարակական կառույցներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում