Մարզային

Վանաձորում Ազատամարտիկների պուրակ կհիմնվի

1 րոպեի ընթերցում

Վանաձորում Ազատամարտիկների պուրակ կհիմնվի

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Լոռու մարզային կենտրոնը Վանաձորի Խանդակ թաղամասում նախաձեռնել է Ազատամարտիկների պուրակի հիմնումը։Խանդակը Վանաձորի ամենախիտ բնակեցված թաղամասերից է. այն ունի մոտ 6000 բնակիչ։ Արցախյան հերոսամարտի ժամանակ այս թաղամասից զոհվել է 7 հոգի: Նրանց հիշատակին ստեղծվող այս պուրակը թաղամասի բնակչության համար կդառնա ուխտատեղի, իսկ նրանց հարազատների համար կլինի մխիթարանքի և աղոթքի մի յուրօրինակ վայր:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինՀայաստանի երիտասարդական հիմնադրամից,սեպտեմբերին կմաքրվի տարածքը, կդրվի պուրակի հիմքը, կկառուցվի տաղավար, կտեղադրվի ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար։ Հետագայում պուրակում կկառուցվեն խաղահրապարակներ, կտեղադրվեն մանկական կարուսելներ։

Պուրակի կառուցմանը կմասնակցեն Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կամավորները, թաղամասի բնակիչները:

Վանաձորում Ազատամարտիկների պուրակի կառուցման ծրագիրը Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իրականացնում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում