ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռեալիթի շոու»-ի աստղ, հայտնի մոդել հայազգի Քիմ Քարդաշյանը ցանկանում է եղբոր` Ռոբ Քարդաշյանի կողիքն տեսնել հայուհու: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով բրիտանական The Sun պարբերականը, Քարդաշյանն այնքան էլ հավանություն չի տալիս Ռոբի եւ նրա ընկերուհու` բրիտանացի հայտնի երգչուհի ու դերասանուհի Ռիտա Օրայի կապին: Պարբերականը գրում է, որ հայտնի մոդելն ասես մոռացել է` եղբայն իր բոլոր հանդիպումներն անցկացնում է Օրայի հետ:
Twitter-ի իր միկրոբլոգում Քարդաշյանը եղբորն ուղղված գրառում է կատարել, թե նա պետք է իրեն գեղեցիկ կին գտնի: «Երբ դուրս եմ գալիս ճաշելու եղբորս հետ, շատ գեղեցիկ եւ շքեղ տեսք ունեցող հայ կանայք են նայում Ռոբին: Կարծում եմ` նրանք այն աղջիկներն են, ում կարիքը եղբայրս իսկապես ունի կյանքում»,-գրել է նա: Քիմին միկրոբլոգում արագ արձագանքել է քույրը` Քորթնին` տալով իր համաձայնությունը:
The Sun-ը նշում է, որ գրառումները պետք է որ անհարմար իրավիճակ ստեղծեն Ռիտա Օրայի համար, քանի որ մոտ ժամանակներում Օրան պիտի մասնակցեր Քարդաշյանների ընտանեկան ճաշկերույթին: