1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի դատախազությունն սկսել է հետաքննություն անցկացնել Պաղեստինի նախկին առաջնորդ Յասեր Արաֆաթի մահվան հանգամանքների վերաբերյալ, ում թունավորման մասին լուրերը սկսել են շրջանառվել վերջին ամիսներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով France-24-ը, ավելի վաղ Արաֆաթի մահվան վերաբերյալ հետաքննություն անցկացնելու պահանջով ֆրանսիական իշխանություններին դիմել էր Պաղեստինի նախկին առաջնորդի կինը` Սուհա Արաֆաթը:
Արաբական «Ալ-Արաբիա» հեռուստաընկերության լրագրողների նախաձեռնությամբ Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի ուսանողները հետազոտել են Արաֆաթին պատկանող տարբեր իրեր և պարզել, որ նրա հագուստի, ատամի խոզանակի, ինչպես նաև արյան մեջ առկա է եղել Պոլոնիա-210 ռադիոակտիվ էլեմենտներ, ինչը և կարող էր նրա մահվան իրական պատճառ դառնալ: Դրանից հետո պաղեստինյան նախկին առաջնորդի ընտանիքը Պաղեստինի իշխանություններին խնդրել է Արաֆաթի մարմնի էքսգումացիա իրականացնել: Պաշտոնական Ռամալլահը համաձայնել է խնդրանքին: Արաֆաթի մասունքների հետազոտությունը կիրականացնեն Լոզանի ռադիոֆիզիկայի ինստիտուտի ուսանողները:
Արաֆաթն իր մահկանացուն կնքել էր Փարիզում: