Քաղաքականություն

Մենք մտադիր ենք լրջորեն ամրապնդել ՀԱՊԿ ռազմական ներուժը. Բորդյուժա

1 րոպեի ընթերցում

Մենք մտադիր ենք լրջորեն ամրապնդել ՀԱՊԿ ռազմական ներուժը. Բորդյուժա

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների Գլխավոր շտաբի պետերի նիստում, որը տեղի է ունեցել Մոսկվայում, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնց իրագործումը կամրապնդի ՀԱՊԿ-ն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀԱՊԿ պաշտոնական կայքը, այս մասին օգոստոսի 28-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով` պայմանավորվածությունները կներկայացվեն ՀԱՊԿ նախագահների հաստատմանը: «Դրանց իրականացումն էականորեն կամրապնդի կազմակերպության ռազմական ներուժը»,- ասել է Բորդյուժան` առայժմ ձեռնպահ մնալով ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ մանրամասներ ներկայացնել:

ՀԱՊԿ մասնակից-պետություններն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում