Խճանկար

Բրիտանացիները մերկացել են` ի աջակցություն արքայազն Հարրիի

1 րոպեի ընթերցում

Բրիտանացիները մերկացել են` ի աջակցություն արքայազն Հարրիի

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հազարավոր բրիտանացիներ կազմակերպված ֆլեշմոբի ժամանակ մերկացել են` դրանով իսկ հայտնելով իրենց աջակցությունը մերկ լուսանկարների պատճառով սկանդալի մեջ հայտնված արքայազն Հարրիին:Ֆլեշմոբին մասնակցել են ոչ միայն տղամարդիկ, այլ նաեւ հղի կանայք, մեծ տարիքի անձիք, երեխաներ, կենդանիներ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով բրիտանական լրատվամիջոցները, Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Support Prince Harry with a naked salute» անվամբ խումբ, որի օգտատերերը տեղադրում են Հարրիի պաշտպանությանն ուղղված իրենց մերկ լուսանկարները եւ ողջույնները:

Լուսանկարների մեջ առանձնանում են Աֆղանստանում ծառայության մեջ գտնվող բրիտանացի զինծառայողների մերկ նկարները, ովքեր իրենց ողջույնը եւ աջակցությունն են հայտնել արքայազնին, ով, ինչպես հայտնի է, ծառայել է Աֆղանստանում եւ եղել է ուղղաթիռի օդաչու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում