Սպորտ

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եւս միացել է FIBA-Եվրոպայի դեմ բողոքին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան եւս միացել է FIBA-Եվրոպայի դեմ բողոքին

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բասկետբոլի ազգային ֆեդերացիան միացել է բասկետբոլի եվրոպական ֆեդերացիային ուղղված դիմում-բողոքին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բողոքի պատճառն այն է, որ FIBA-Եվրոպան ընդունել է մի շարք որոշումներ, որոնք չեն բխում կազմակերպության շահերից: Բողոքում նշվում է, որ բասկետբոլի եվրոպական ֆեդերացիան իր մարզական հարցերը լուծում է նեղ անձնական շահերից ելնելով, որն էլ խոչնդոտում է կազմակերպության բնականոն աշխատանքը: Բողոք-դիմումի նպատակն է արտահերթ համաժողով հրավիրել ու  FIBA- Եվրոպայի նոր նախագահ եւ խորհրդի  անդամներ ընտրել:

«Այո, նման որոշում կայացվել է, Հայաստանը նույնպես միացել է այդ դիմում բողոքին: Դրանով անձամբ զբաղվել է բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը»,-  «Արմենպրես»-ին հայտնեցին բասկետբոլի ազգային ֆեդերացիայից: Որոշ հանգամանքներ ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել նաեւ ֆեդերացիայի նախագահի` ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի  նախարար Հրաչյա Ռոստոմյանի հետ, սակայն տեղեկացրին, որ նախարարը գտնվում է արձակուրդում:

Բասկետբոլի միջազգային 51 ֆեդերացիաներից 27-ը միացել են այդ դիմումին: Ստորագրած երկրների թվում են` Ավստրիան, Ռուսաստանը, Ալբանիան, Անդորրան, Բելառուսը, Բոսնիա-Հերցոգովինան, Հայաստանը, Հունգարիան, Իսրայելը, Լատվիան:    

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում