Սպորտ

«Ռեալ»-ի խաղացող Կուենտրանը 4-12 խաղով կարող է որակազրկվել մրցավարին հայհոյելու համար

1 րոպեի ընթերցում

«Ռեալ»-ի խաղացող Կուենտրանը 4-12 խաղով կարող է որակազրկվել մրցավարին հայհոյելու համար

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի խաղացող Ֆաբիո Կուենտրանը կարող Է 4-12 խաղի համար որակազրկվել` Իսպանիայի ֆուտբոլի առաջնության մրցաշարի «Ռեալ»-»Խեթաֆե» հանդիպման ժամանակ մրցավարին հայհոյելու համար. այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով գազետա.ռու կայքը:

Կուենտրանի վերջնական պատիժը հայտնի կդառնա ավելի ուշ, սակայն ֆուտբոլիստը կարող Է մխիթարվել նրանով, որ որակազրկումը չի տարածվելու Իսպանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի «Ռեալ»-»Բարսելոնա» խաղի վրա, եւ ինքը կարող է մասնակցել այդ հանդիպմանը:

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլի ակումբի խաղացող Ֆաբիո Կուենտրանը չի դասվում անկիրթ խաղացողների թվին, եւ նրա նման պահվածքը շատերին է զարմացրել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում