Տարածաշրջանային

Ռուսաստանը հանդես է գալիս «սառեցվածե հակամարտությունների թեման քննարկելու օգտին

2 րոպեի ընթերցում

ԲԵՌԼԻՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը հանդես է գալիս «սառեցվածե հակամարտությունների թեման քննարկելու օգտին, սակայն նա դեմ է դրա նկատմամբ շաբլոնային մոտեցումներից: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը, որը Բեռլինում մասնակցում է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի «սառեցվածե հակամարտությունների մոնիթորինգի հանձնաժողովի նիստին: «Ինքնին Եվրոպայի շատ ժողովուրդների իրապես անհանգստացնող իրադրությունը մեկ անգամ եւս քննարկելու փորձն ընդհանուր առմամբ արժանի է աջակցությանե,- նշել է Կոսաչովը: «Այլ բան է, որ, Ռուսաստանի պատվիրակության կարծիքով, ԵԽԽՎ-ն հերթական անգամ շաբլոնային, քաղաքականացված մոտեցում է ցուցաբերում այդ թեմայի քննարկման նկատմամբե,-հավելել է նա: «Ըստ էության՝ բանավեճը փորձում են հանգեցնել այդօրինակ հակամարտությունների քննարկմանը բացառապես հետխորհրդային տարածքում, խոսքը Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի եւ Լեռնային Ղարաբաղի մասին էե,- պարզաբանել է Կոնստանտին Կոսաչովը: «Մինչդեռ միանգամայն ակներեւ է, որ Եվրախորհրդի տարածքում գոյություն ունեն բազմաթիվ ոչ պակաս հրատապ իրավիճակներ. դա եւ Կոսովոն է, եւ Հյուսիսային Կիպրոսը եւ ուրիշ մի քանիսըե,- ընդգծել է ՌԴ-ի Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում