Տարածաշրջանային

Թուրքերն ավերել են Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին

1 րոպեի ընթերցում

Թուրքերն ավերել են Մարաթուկի Սուրբ Աստվածածին եկեղեցին

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւմտահայաստանի Սասունի շրջանի Մարաթուկ սարի Բարձր Սուրբ Աստվածածին եկեղեցին շարունակում է ավերվել թուրքերի կողմից: Տեղաբնակների հաղորդած տեղեկությունների համաձայն` ութ հանցագործներ բահերով բարձրացել են եկեղեցու տարածք և ավելի են քանդել կիսավեր եկեղեցին: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» պարբերականը:Կառույցին լուրջ վնասներ պատճառելուց հետո հանցագործները դիմել են փախուստի:

Ավելի վաղ` հուլիսի 28-29-ը, երբ հին տոմարով Վարդավառ տոնող մի խումբ հայ ուխտավորներ բարձրացել էին Մարաթուկի եկեղեցի` մոմ վառելու և աղոթելու համար, հայկական հոգեւոր տաճարն արդեն իսկ գտել էին կիսավեր վիճակում: Այս տարի Մարաթուկ լեռը բարձրացած ուխտագնացների մեջ էին նաեւ հայաստանցի ուխտավորներ, այդ թվում` «Մարաթուկ» ազգագրական երգի ու պարի պետական անսամբլը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում