Ռուսաստանցի մասնագետներն աշխարհում առաջին անգամ ընդհուպ մոտեցել են արհեստական բանականության ստեղծմանը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի մասնագետներն աշխարհում առաջին անգամ ընդհուպ մոտեցել են այն համակարգչային ծրագրի ստեղծմանը, որն իրենից ներկայացնում Է իսկական արհեստական ինտելեկտ: Նրանց մշակած ծրագիրը, որն ստացել Է «Եվգենի» անվանումը, հաղթել Է Անգլիայում կայացած կիբեռնետիկական ինտելեկտի միջազգային գիտական մրցույթում` ընդամենը 0,8 տոկոս չհավաքելով Թյուրինգի հռչակավոր թեստն անցնելու համար:
Անգլիացի հայտնի մաթեմատիկոս Ալան Թյուրինգը, որը դրել Է արդի համակարգչային տեխնիկայի հիմքերը, 1950 թվականին գրած «Հաշվողական մեքենաները եւ բանականությունը» հոդվածում առաջարկել Է համակարգչի ինտելեկտուալ մակարդակի եւ ինտելեկտի բնույթի սահմանման թեստ: Դրա ընթացքում քննողները երկու գաղտնի զրուցակիցների տալիս են ցանկացած հարցեր: Այնուհետեւ նրանք պետք Է որոշեն, թե զրուցակիցներից ով Է մարդ, իսկ ով՝ մեքենա:
Ընդսմին Թյուրինգը սահմանել Է հատուկ բանաձեւ՝ որոշելու այն սահմանը, երբ արհեստական բանականությունը հասնում Է մարդկայինի մակարդակին: Նրա եզրակացությունների համաձայն՝ եթե մեքենան կարողանա պատասխաններում ստուգողներին «խաբել» տրված հարցերի 30 տոկոսով, ապա այն «արհեստական ինտելեկտ ունի»:
Այս մոտեցումը համաշխարհային գիտության կողմից ճանաչվել Է չափանիշ, եւ բոլոր նորագույն «ինտելեկտուալ» համակարգչային ծրագրերը ենթարկվել են այդ թեստին: Մինչեւ այս ամառ մարդն առանց դժվարության կարողանում Էր որոշել, թե թեստի ժամանակ ում հետ Է ինքը զրույց վարում՝ մարդու թե մեքենայի:
Սակայն մի քանի շաբաթ առաջ գրեթե հինգ տասնամյակի ընթացքում առաջին անգամ գիտնականները ընդհուպ մոտեցան արհեստական ինտելեկտի ստեղծմանը, որը կարող Է մտածել մարդու պես: Եվ դա հաջողվել Է անել Ռուսաստանի գիտական խմբին: