ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Ուելսի արքայազն Չարլզի եւ արքայադուստր Դիանայի կրտսեր որդին` Հարրին, ով հայտնի է իր արտառոց պահվածքով, կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով TMZ լրատվական կայքը, օգոստոսի 17-ին Հարրին Լաս Վեգասում կազմակերպված ցուցահանդեսում ներկայացրել է բրիտանական ընտանիքին պատկանող թանկարժեք իրերը: Այնուհետ ծանր աշխատանքային օրից հոգնած արքայազնն ընկերների հետ որոշում է հանգստանալ: Նրանք հյուրանոցում փակ երեկույթ են կազմակերպում: Երեկոն ավելի բովանդակ դարձնելու համար հյուրանոցի բարից աղջիկներ են հրավիրում: Երիտասարդները սկսում են բիլարդ խաղալ` պարտվողն ամբողջությամբ մերկանալու պայմանով: Կարճ ժամանակ անց պարտված Հարրին ստիպված է լինում մերկանալ: Մերկանում են նաեւ հրավիրված աղջիկները: TMZ-ի կայքում հրապարակված լուսանկարներում արքայազն Հարրին երեւում է ամբողջովին մերկ` երկու աղջիկների հետ գրկախառնված: Բուկինգինյան պալատում հրաժարվում են մեկնաբանել ԶԼՄ-ներ թափանցած Հարրիի մերկ լուսանկարները:
Ավելի վաղ Հարրին երեկույթներից մեկում հայտնվել էր նացիստական արտահագուստով. արքայազնի այդ լուսանկարները եւս հրապարակվել էին լրատվամիջոցներում եւ տարածվել համացանցում: