2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էկվադորը կարող Է դիմել ՄԱԿ-ի Միջազգային դատարան, որպեսզի Մեծ Բրիտանիայի եւ Շվեդիայի հետ կարգավորի Ասանժի գործը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, օգոստոսի 21-ին հայտարարել Է Էկվադորի նախագահ Ռաֆաել Կորրեան Գուայակիլում օտարերկրյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելու ժամանակ:
«Այժմ մենք ուսումնասիրում ենք իրավաբանական տարբեր ռազմավարություններ, բայց կցանկանայինք այդ հարցը լուծել երկխոսության օգնությամբ»,- նշել Է պետության ղեկավարը: Նա նաեւ ճշտել Է այն պայմանները, որոնց առկայությամբ «Վիկիլիքս»-ի հիմնադիրը կարող Է լքել Լոնդոնում Էկվադորի դեսպանատունը՝ «եթե Միացյալ Թագավորության կառավարությունը նրան երկրից ազատորեն մեկնելու հնարավորություն տրամադրի, եթե Ասանժը հրաժարվի ապաստանից, կամ եթե Էկվադորը չեղյալ հայտարարի ապաստան տրամադրելու իր որոշումը, ինչը կարող Է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե փոխվեն մեր որոշման ընդունման վրա ազդած հանգամանքները»:
Անցած շաբաթվա վերջին Էկվադորը քաղաքական ապաստան Է տրամադրել Ասանժին, որը նա խնդրել Էր Շվեդիա արտահանձնումից խուսափելու համար: Շվեդիայի դատախազությունը Ասանժին մեղադրում Է սեռական բնույթի հանցագործությունների մեջ: