Խճանկար

Տարեց ամերիկուհին փորձել է լողալով Հավանայից հասնել Ֆլորիդա

1 րոպեի ընթերցում

Տարեց ամերիկուհին փորձել է լողալով Հավանայից հասնել Ֆլորիդա

ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 62-ամյա ամերիկուհի Դիանա Նյադը փորձել է լողալով Կուբայից հասնել Ֆլորիդա, սակայն նրան չի հաջողվել իրականացնել իր վաղեմի երազանքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Daily Mail-ը, օգոստոսի 21-ի հերթական փորձըերկար հեռավորությունների լողի վետերանի համար թվով չորրորդն էր:

Երկու օր շարունակ Նյադը դիմացել է ջրի ուժեղ հոսանքներին, փոթորկին, ջրային կենդանիների խայթոցներին, սակայն ճանապարհի կեսին, այնուհանդերձ, «հանձնվել» է: Ամերիկուհին հույս է ունեցել լինել առաջինը, ում կհաջողվի կտրել-անցնել 166 կմ տարածքն առանց պաշտպանվելու:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում