Միջազգային

Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում են բախումները

2 րոպեի ընթերցում

Հալեպի տարբեր թաղամասերում շարունակվում են բախումները

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի զինված ուժերը շարունակում են համառ պայքար մղել զինված խմբավորումների դեմ Հալեպի տարբեր թաղամասերում: Բախումներն ակտիվացել են Ժդիյդե թաղամասի Աբբարաթ Բուլես եւ Հարաթ ալ Հադդա շրջաններում, որտեղ զինյալները զգալի կորուստներ են կրել, նրանցից շատերը ձերբակալվել են, առգրավվել են զենքերը: Ժդիյդե թաղամասի ալ Հատաբ հրապարակում պայթուցիկ սարքավորումէվնասազերծվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, արյունալի բախումներ են տեղի ունեցել նաեւ Հոմսի ալ Կասեյր շրջանի ան Նահրիա գյուղում, որտեղ զինյալները եւս զգալի կորուստներ են կրել: Կանխվել է նաեւ Լիբանանի տարածքից զինված խմբավորումների ներխուժումը:

Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Լիբանանի հատուկ ծառայության աշխատակիցները ձերբակալել են սիրիացի Ֆայեզ անունով մի երիտասարդի, որը մեղադրվում է անօրինական ճանապարհով Լիբանանի սահմանը հատելու մեջ: Պարզվել է, որ նա «Ալ Կաիդա»խմբավորման անդամ է եւ Հոմսի Ալ Կսեյր շրջանում 10 մարդ է սպանել: Երիտասարդի բջջային հեռախոսում հայտնաբերվել են Ուսամա բն Լադենի լուսանկարները եւ այլ գաղտնի տեղեկություններ:

Նա խոստովանել է, որ իր եղբայրների հետ մասնակցել է բազմաթիվ ահաբեկչական գործողությունների եւ հաճախ մեկնել է Լիբանան«Ալ Կաիդա»-ինգումար բերելու նպատակով:

Որոշ աղբյուրները հայտնում են, որ վերջին երկու օրվա ընթացքում ավելի քան 150 մարդ է զոհվել Դարաայում, Հալեպում, Իդլեբում եւ Դամասկոսի գյուղերում, այդ թվում` 15 երեխա եւ 4 կին:

Սիրիայում շուրջ 17 ամիս շարունակվող բախումները կառավարական ուժերի եւ ընդդիմադիրների միջեւ իրենց բացասական հետեւանքները թողեցին սիրիահայ համայնքի վրա: Ավելի քան տաս հայ է զոհվել տեղի ունեցող բախումների հետեւանքով: Սիրիահայերից շատերը հեռացել են Սիրիայից` հաստատվելով Հայաստանում, հարեւան արաբական երկրներում, նաեւ ԱՄՆ-ում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում