«Ջավախք» ժողովրդական շարժման նախագահը վրացական ընդդիմության պատգամավորի թեկնածուն է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կայանալիք առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանք» ընդդիմադիր կոալիցիայի մեծամասնական կարգով պատգամավորւթյան թեկնածուն Ախալքալաքում կլինի «Ջավախք» ժողովրդական շարժման նախագահ Նորիկ Կարապետյանը: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով վրացական «Իվերոնի» գործակալությունը, թեկնածուների ներկայացման արարողությունից հետո «Վրացական երազանք»-ի առաջնորդ, վրացի միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին նշել է, որ Նորիկ Կարապետյանը ներկայում փոխել է իր հայացքները և դարձել պետականամետ մտածելակերպով գործիչ:«Նրանք որոշ ժամանակ առաջ հայտարարություններ էին անում, որոնց հետ մեր կոալիցիայի անդամները համակարծիք չէին: Նորիկ Կարապետյանն արդեն նշել է, որ իր նախկին հայտարարությունները կատարավել են ի պատասխան ներկա իշխանությունների գաղափարախոսությանը: Այժմ նրա հայացքները համարվում են ամբողջությամբ վրացական, և նա զբաղեցնում է մեր պետականությանը համապատասխան դիրք»,- ասել է Իվանիշվիլին:

«Ջավախք» ժողովրդական շարժման ներկայացուցիչները որոշ ժամանակ առաջ իրենց բողոքն էին արտահայտել հայերի իրավունքների ոտնահարման առնչությամբ, պահանջել Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում հայոց լեզվին տալ տարածաշրջանային լեզվի նշանակություն, Հայ առաքելական եկեղեցուն` հատուկ կարգավիճակ և Վրաստանում գտնվող վիճահարույց եկեղեցիները ճանաչել հայկական: Վրացական լրատվամիջոցները հիշեցնում են նաև, որ դեռևս Էդուարդ Շևարդնաձեի նախագահության օրոք «Ջավախք» ժողովրդական շարժումը պահանջել էր Սամցխե-Ջավախք տարածաշրջանին տալ ինքնավարություն:

Հայերեն

ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Պաշտպանական և անվտանգային համագործակցության տնօրինության ղեկավարի հետ քննարկել է համագործակցությունը

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ

«FlyOne Armenia» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան- Ալմաթի-Երևան երթուղով չվերթները

ՆԳ նախարարը վստահեցնում է՝ Հայաստանում տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կարգավորման՝ 14 կետից բաղկացած հուշագիրը

Քենեդիի կենտրոնի խորհուրդը վիճարկել է Թրամփի անունը շենքի ճակատամասից հանելու վերաբերյալ դատարանի որոշումը. WP

ԿԸՀ-ն կոչ է անում սպասել քվեարկության արդյունքների վերջնական ամփոփմանը

12-ամյա աշակերտին թմրանյութ տալու դեպքը մեր ուշադրության կենտրոնում է․ ՆԳ նախարար

Լիբանանում ավիահարվածի հետևանքով մալայզիացի երկու խաղաղապահ է վիրավորվել

«Ուժեղ Հայաստան»-ը խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում ներկայացրեց ԿԸՀ