ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 106-ամյա ճապոնացի Սաբուրո Սգտին դարձել է աշխարհի ամենածեր մարդը, ով շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել հանրային տրանսպորտով:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ABC-ն, Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքի մանկավարժական համասարանի պրոֆեսորը դասախոսություն կարդալու համար մեկ ամսում 6 երկիր է մեկնել` կտրել-անցնելով գրեթե 57 հազար կմ: Ճապոնացին իր 106-ամյակը տոնել է ինքնաթիռում` հարազատ երկիր վերադառնալու ճանապարհին: «Իմ ամբողջ կյանքի ընթացքում երբեւէ չեմ ասել` հոգնել եմ»,-նշել է ճապոնացի պապիկը: