Մեղրիի գյուղական համայնքներում Իրանի երկրաշարժից վնասված տները 100-120 տարեկան են

2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրաշարժի հետեւանքներն ուսումնասիրելու նպատակով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հանձնարարությամբ ստեղծված մասնագիտական հանձնաժողովը` մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանի գլխավորությամբ Մեղրիի տարածաշրջանից հետո ստացված ահազանգերի հետքերով եղավ նաեւ Գորիսում ու տարածաշրջանի գյուղական համայնքներում:

«Հանձնաժողովի մասնագետների կողմից իրականացված արտաքին զննման արդյունքում պարզվել է, որ չնայած որոշ առանձնատներ և բարձրահարկ շենքեր Ագարակում որոշակի վնաս են կրել, սակայն դա իրենից մեծ վտանգ չի ներկայացնում: Առավել տուժել են Մեղրիի տարածաշրջանի Վարդավար, Գուդեմնիս, Կուրիս գյուղերի մեկ եւ երկու հարկանի մի քանի առանձնատներ, որոնք հողաշեն են` կառուցված 100-120 տարի առաջ, երբեք չեն ամրացվել եւ բնական է, որ նման ցնցման դեպքում դրանց վնասվելու հավանականությունը շատ մեծ է եղել: Այս առանձնատները հիմնականում ամառանոցներ են, որոնց տերերը Ագարակի եւ Մեղրիի բանկիչներ են», - «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանը:

Հանձնաժողովը ուսումնասիրություններ է իրականցրել նաեւ Կապանում, դարձյալ անհատական տներում, քանի որ ահազանգեր բարձրահարկ շենքերի բնակիչներից չեն ստացվել: Կապանում լուրջ վնասներ կրել է մեկ առանձնատուն: Ըստ քաղաքաշինության վարչության պետի` Սիսիանի տարածաշրջանում ուսումնասիրություններ չեն կատարվել, քանի որ դրա կարիքը չի եղել: Հանձնաժողվն ուսումնասիրությունների ավարտից հետո կկազմի եզրկացություն, որը կներկայացվի ԱԻ եւ տարածքային կառավարման նախարարություններին:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում