Միջազգային

Բաշար Ասադը հեռացրել է պաշտոններից Հալեպի նահանգապետին և երկու նախարարների

1 րոպեի ընթերցում

Բաշար Ասադը հեռացրել է պաշտոններից Հալեպի նահանգապետին և երկու նախարարների

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը պաշտոնից հեռացրել է արդարադատության և արդյունաբերության նախարարներին, ինչպես նաև Հալեպի նահանգապետին, որտեղ վերջին շրջանում շարունակվում են ընդհարումները իշխանական և ընդդիմադիր ուժերի միջև:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ֆրանս-պրես»-ը, Հալեպի նոր նահանգապետ է նշանակվել Մոհամմադ Վահիդ Աքքադը: Նախկին նահանգապետն իր պաշտոնն ստանձնել էր 2011 թվականի օգոստոսից: Արդարադատության նոր նախարարի պաշտոնն Ասադի հրամանով կստանձնի Նաջիմ Համադ ալ-Ահմադը: Արդյունաբերության նախարարի պորտֆելը կստանա Ֆուադ Քուրդին: Սիրիայի պետական հեռուստաընկերությունը, տեղեկացնելով կադրային փոփոխությունների մասին, ոչ մի կերպ չի մեկնաբանել դրանց պատճառները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում