Թուրքիայի վարչապետը հանձնարարել է ԱԶԿ անդամ քուրդ պատգամավորներին լոբբիստական գործունեություն ծավալել ԵՄ երկրներում
2 րոպեի ընթերցում
ԱՆԿԱՐԱ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ եւ իշխող «Արդարություն եւ զարգացումե կուսակցության (ԱԶԿ) առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հանձնարարել է Թուրքիայի քրդաբնակ տարածաշրջաններից ընտրված ԱԶԿ անդամ ազգությամբ քուրդ պատգամավորներին լոբբիստական գործունեություն ծավալել Եվրամիության անդամ երկրներում եւ բացատրել, որ քրդերի ներկայացուցիչը Թուրքիայում ոչ թե «Դեմոկրատական հասարակություն կուսակցությունե (ԴՀԿ) ու «Քրդական աշխատավորական կուսակցությունե (PKK) կազմակերպություններն են, այլ՝ ԱԶԿ-ը: Ըստ թուրքական «Ռադիկալիե, Էրդողանը ԱԶԿ-ական քուրդ պատգամավորներից պահանջել է պատվիրակությունների կազմում շրջագայել ԵՄ երկրներում եւ հայտարարել, որ «ազգությամբ քուրդ լինելով հանդերձ, քաղաքականություն են վարում Թուրքիայի կառավարող ԱԶԿ կազմումե: «Դուք պետք է եվրոպացիներին բացատրեք, որ քրդերի ներկայացուցիչը Թուրքիայում ոչ ԴՀԿ-ն է եւ ոչ էլ PKK-ն: Թուրքիայում քրդերի ներկայացուցիչը մենք ենք, ինչը հաստատվել է խորհրդարանական ընտրությունների արդյունքներով: Քրդերի մեծամասնությունը նախընտրել է ԱԶԿ-ին: Թուրքիայում խտրականություն եւ անջատվողականություն չկա: Քուրդ լինելով հանդերձ, դուք կարողանում եք քաղաքականություն վարել եւ խորհրդարան մտնել կառավարող ԱԶԿ-իցե, -ասել է նա: Թուրքիայի վարչապետը ԱԶԿ շտաբականներին հանձնարարել է կազմել կուսակցությունից խորհրդարան մտած ազգությամբ քուրդ պատգամավորների ցուցակը: ԱԶԿ կուլիսներում խոսում են, որ այլ տարածաշրջաններից ընտրվածների հետ Թուրքիայի խորհրդարանում ազգությամբ քուրդ մոտ 80 պատգամավորներ կան: