Մարզային

Հայրավանքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում

2 րոպեի ընթերցում

Հայրավանքի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 9-ին` ժամը 12.30-ի սահմաններում, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղի մոտակայքում` Գետափ-Մարտունի-Սեւան ավտոճանապարհի վրա: Իրար են բախվել Գավառի հացի գործարանին պատկանող «ՈՒԱԶ» եւ նույն քաղաքի տաքսի ծառայությանը պատկանող «ՎԱԶ-31105» ավտոմեքենաները, ինչի հետեւանքով մարմնական տարբեր վնասվածքներով Գավառի բժշկական կենտրոն է տեղափոխվել յոթ մարդ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը՝ օգոստոսի 9-ին մայրաքաղաք է տեղափոխվել «ՎԱԶ-31105» մեքենայի վարորդ Աշոտ Պարոնյանը, ով ստացել է ազդրերի բեկորային, ինչպես նաեւ կոնքոսկրի եւ կողոսկրերի կոտրվածք: Տաքսի մեքենայում գտնվող մյուս ուղեւորները՝ Գավառ քաղաքի բնակիչներ Գեղամ Հայրապետյանը, Տաթեւիկ Սարգսյանը, Թամարա Բոստանջյանը եւ Երեւան քաղաքի բնակիչ Անահիտ Ալոյանը տարբեր կոտրվածքներով ու վնասվածքներով այժմ գտնվում են Գավառի բժշկակական կենտրոնում` առողջական բավարար վիճակում: Այստեղ բուժօգնություն են ստանում նաեւ «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վանիկ Սարգսյանը եւ ուղեւոր Ռուբիկ Վարդանյանը, ովքեր ստացել են գլխուղեղի սալջարդ եւ գանգուղեղի կոտրվածք: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած յոթ անձանց կյանքին օգոստոսի 10-ի երեկոյան դրությամբ որեւէ վտանգ չի սպառնում:

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Պատահարներ

Մասիս քաղաքի գերեզմանատան մոտ բախված ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Պատահարներ

Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը վնասվել է

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Պատահարներ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Մարզային

Շենացող Գյումրին այլևս այլ կերպ է ժպտում աշխարհին. «Գյումրու օր»-ը նշվեց բազմաբնույթ միջոցառումներով

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Մարզային

Գյումրու՝ «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Պատահարներ

Հայաստանում եղանակային իրավիճակով պայմանավորված սողանքային երևույթներ չեն արձանագրվել

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Պատահարներ

Փրկարարները Երևանի Երզնկյան փողոցի տներից մեկի նկուղից հեռացրել են մոտ 22 տոննա ջուր

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Մարզային

Արմավիրում տեղի է ունեցել քաղաքի վերանորոգված գլխավոր շատրվանների հանդիսավոր բացումը

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Պատահարներ

Փրկարարները տարհանել են Աղստև գետի վարարման հետևանքով «Հեքիաթ» ճամբարում արգելափակված 55 քաղաքացիներին

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Տնտեսություն

Թաթայի համերգ, տոնավաճառ, տեղացի արտիստների ելույթներ. երաժշտական-զբոսաշրջային «Ֆեստիվառ» փառատոնը Գյումրիում էր

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

Տնտեսություն

Շիրակի մարզի Հայկավան բնակավայրում անցկացվեց «Berry Festival 2024» հատապտուղների առաջին փառատոնը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում