Մարզային

Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտները հավաքագրվել են 62.1 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտները հավաքագրվել են 62.1 տոկոսով

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2012 թվականի յոթ ամիսների կտրվածքով Գեղարքունիքի մարզի համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման միջին ցուցանիշը 62.1 տոկոս է` 2011 թվականի նույն ժամանակահատվածի 80.7-ի դիմաց: Փաստացի մուտքերը նվազել են 59 միլիոն 137 հազար դրամով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ադիբեկ Սահակյանը` Գեղարքունիքի մարզի համայնքներից միայն 35-ն են բարձր ցուցանիշեր ապահովել, 56-ն ապահովել են ցածր ցուցանիշեր, որոնցից 15-ն` առավել ցածր:

Ըստ տարածաշրջանների` Վարդենիսի տարածքի համայնքները սեփական եկամուտները հավաքագրել են 61.3, Գավառի համայնքները` 49.1, Ճամբարակի համայնքները` 67.3, Մարտունու համայնքները` 64.2 եւ Սեւանի համայնքները` 57.2 տոկոսով:

Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզային տարբեր խորհրդակցությունների ժամանակ համայնքների ղեկավարներին հորդորել է օգոստոսի ընթացքում շտկել իրավիճակը եւ սեփական եկամուտների հավաքագրումը հասցնել հարյուր տոկոսի:

Սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշ ունեցող համայնքների ղեկավարների հետ մարզպետը հանդիպել եւ զրուցել է անձամբ` շեշտելով, որ վիճակը չշտկելու դեպքում այդ համայնքներում հարցականի տակ կդրվեն սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար նախատեսված պետական ներդրումները:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում