Մարզային

Մարզերի մի շարք բուժհաստատությունների ներկա վիճակն անբավարար է. Առողջապահության նախարար

1 րոպեի ընթերցում

Մարզերի մի շարք բուժհաստատությունների ներկա վիճակն անբավարար է. Առողջապահության նախարար

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության մարզերի որոշ բուժհաստատությունների ներկա վիճակն անբավարար է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Վայոց Ձորի մարզպետարանի մամլո ծառայության պատասխանատու Սոնա Մարկոսյանը, Վայոց ձոր կատարած այցի ժամանակ նման հայտարարություն է արել ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

Նախարարի խոսքով`մարզային այցերից այնպիսի կարծիք է ձևավորվել, որ շատ խնդիրներ բոլոր մարզերի բուժհաստատությունների համար ընդհանուր են:«Մարզերի բուժհաստատությունների ներկա վիճակը` թե շենքային հարմարություններով ու հագեցվածությամբ, թե կառավարման տեսակետից, այսօր չեն կարող բավարարել:

Դումանյանն ընդգծել է, որ առկա խնդիրների լուծման ուղղությամբ մինչ այժմ արդեն իսկ որոշումներ են կայացվել, ֆինանսական հավելյալ հոսքեր են ուղղվել դեպի մարզեր: Այդուհանդերձ, նրա դիտարկմամբ, միայն լավ հագեցած նորակառույց հիվանդանոցները բավարար չեն մարզերի առողջապահական խնդիրները պատշաճ լուծելու համար:Անհրաժեշտ է պետության կողմից հատկացված ֆինանսական միջոցները ճիշտ կառավարել, ինչպես նաև բուժհաստատությունները համալրել անհրաժեշտ մասնագետներով:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում