Սպորտ

Թեքվոնդիստ Արման Երեմյանը հաղթեց կանադացի մրցակցին

1 րոպեի ընթերցում

Թեքվոնդիստ Արման Երեմյանը հաղթեց կանադացի մրցակցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարզիկ, 80կգ քաշային թեքվոնդիստ Արման Երեմյանը Լոնդոնի թեքվոնդոյի օլիմպիական մրցաշարի առաջին մրցամարտում 8:4 հաշվով հաղթեց կանադացի մարզիկ Սեբաստիեն Միշոյին:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, առաջին ռաունդում մեր մարզիկը զիջում Էր 0:2 հաշվով: 2-րդ ռաունդում հայ մարզիկը կարողացավ հաղթել 6:0 հաշվով, իսկ 3-րդ ռաունդն ավարտվեց 2:2 հաշվով:

Երեմյանը դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ` 1/4 եզրափակիչ:

Թեքվոնդոյի մրցաշարն անցկացվում է Լոնդոնի «Եքսել» ունիվերսալ մարզահամալիրի «Հյուսիսային Արենա» մարզասրահում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում