1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չինաստանիհյուսիս-արեւելքում գտնվողՀեբեյ նահանգում հորդառատ անձրևների պատճառով Չինական պատիմի մասը փլուզվել է: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով The Inquisitr-ը, պատի այդ հատվածը փլուզվել է դեռեւս օգոստոսի 6-ին, սակայն այդ մասին հաղորդվում է միայն հիմա: Ներկայում տարվում են համապատասխան աշխատատքներ այդ հատվածն ամրացնելու համար եւ վերականգնումը հնարավորինս շուտ ավարտելու համար:
Չինական մեծ պատը համարվում է ճարտարապետական խոշորագույն հուշարձան: Դրա երկարությունը, համաձայն վերջին հաշվարկի, կազմում է շուրջ 21196 կմ եւ 18 մ:
Մոտավոր հաշվարկներով` Պատում թաղված է մոտ մեկ միլիոն չինացի, ովքեր մահացել են շինարարության ժամանակ` մ.թ.ա. 3-րդ դարի հզոր կայսր Ցին Շիխուանդիի օրոք, և ըստ տեղացիների` այս պարիսպն անվանում են «Չինական պետության պատառիկներն իրար միացնող աստվածային թել»: