Զարաքօլուն Հայոց ցեղասպանությունը համարում է նաեւ ազգի ինքնորոշումը կանխելու միջոց

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության հարցի եւ Անատոլիայում հայերի էթնիկ զտումների առնչությամբ թուրքական պաշտոնական դիրքորոշումը հասել է մի նոր փուլի: Հատկապես հատկանշական է Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար Վեքդի Գյոնուլի վերջին հայտարարությունը, թե եթե այս ողբերգական իրադարձությունները տեղի չունենային, ապա կլինե՞ր արդյոք ներկայիս Թուրքիայի հանրապետությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այսպես է սկսել թուրք գրող, հրապարակախոս, մարդու իրավունքների պաշտպան Ռագըփ Քարաքօլուն The Armenian Weekly-ում հրապարակված «Հայոց ցեղասպանությունը` որպես ազգի ինքնորոշումը կանխելու միջոց» իր վերլուծությունը: Զարաքօլուն գրում է. «Որքան էլ որ զզվելի հնչեն այս խոսքերը` պետք է ընդունենք, որ դրանք շատ ավելի ազնիվ են, քան այս ոճիրն ամբողջապես «ժխտելը», որն ինքըստինքյան ենթադրում է կատարվածի եղելությունը:

Վերլուծությունում Զարաքօլուն ուշադրություն է հրավիրում վերջերս հրատարակված երկու գրքի վրա, որոնք շատ են հեշտացնում Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրողների գործը: «Վահագն Դադրյանի «The History of the Armenian Genocide: Ethnic conflict from Balkans to Anatolia to the Caucasus» եւ Շահան Նատալիի «The Turks and US» գրքերը հնարավորություն են տալիս հասկանալու ոչ միայն 1915 թ. իրադարձությունները, այլ նաեւ այս ոճրից առաջ եւ հետո կատարվածը: Նատալիի` «Թուրքերին հաջողվեց ազգ կառուցել» թեմայով ուսումնասիրությունը շատ հետաքրքրիր է, մանավանդ, եթե առաջ քաշենք` «իսկ ի՞նչ գնով» հարցը »,-գրում է Զարաքօլուն:

Զարաքօլուի դիտարկմամբ` 1915 թ. դեպքերից հետո, որպես վերջնական արդյունք կարող ենք գրանցել այն, որ Անատոլիան վերջնականապես կորցրեց իր հայ որդիներին եւ դստրերին: Ավելին, էթնիկ զտումներն ավելի ուշ հասան նաեւ պատմական շինություններին, անգամ հայկական գերեզմանների ավերմանը եւ ոչնչացմանը: «Այս ամենից հետո, ինչպե՞ս կարող է մի ժողովուրդ, որը գոյություն չի ունեցել, որը նույնիսկ իր հետեւից որեւէ հետք չի թողել, իրավունքների մասին խոսի»,-նշում է թուրք գրողը:

Զարաքօլուն ընդգծում է, որ Ցեղասպանության հետեւանքով «ավերվել» է նաեւ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը: Եւ ամենեւին էլ պատահական չէր, որ 1939 թվականին Հիտլերը Լեհաստան ներխուժելուց առաջ հավաքված ամբոխին բարձրաձայն հարցրեց. «Իսկ ո՞վ է այսօր հիշում1.5 մլն հայերի զանգվածային բնաջնջումները:» Նացիստական Գերմանիայի առաջնորդի հարցի պատասխանը` ամբոխի լռությունն էր:

Վերլուծության վերջում Զարաքօլուն մեջբերել է 2008 թվականին «Ռադիկալ»-ում հրապարակված «Ներողությունն այժմ պարտադիր է» խորագրով իր հոդվածից մի հատված. «Այսօր, թուրքական պետությունում որոշ չափով գործում է ներողություն խնդրելու գաղափարը: Մենք բոլորս, ովքեր ապրում ենք այս տարածքում, պարտավոր ենք հայերից ներողություն խնդրել այն ամենի համար, ինչ պատահել է»:

Հայերեն English

Փաշինյանը նոյեմբերի 12-13-ն աշխատանքային այցով կգտնվի Իռլանդիայում

Իտալիայի ավելի քան 6000 ուսումնական հաստատություններ ստացել պայթյունների սպառնալիքի վերաբերյալ կեղծ հաղորդագրություններ

Իրանը և Օմանը փոխհամաձայնության են եկել Հորմուզի նեղուցում երթուղիների վերաբերյալ

Արհեստական ​​բանականությունը 2030 թվականին 1․7 միլիոնով կավելացնի աշխատատեղերի քանակն աշխարհում․ Gartner

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով