Ճամբարակում բացվեց Արծվաշեն գյուղին նվիրված հուշահամալիր

4 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքի հարավային մուտքի մոտ օգոստոսի 8-ին հանդիսավորությամբ բացվեց Արծվաշեն գյուղին նվիրված հուշահամալիր, որը նվիրվում է Արծվաշենի անկման քսանամյա տարելիցին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Գեղարքունիքի մարզից` հուշահամալիրի բացմանը եւ ոգեկոչման արարողությանը մասնակցեցին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, պաշտոնական այլ անձինք, հարյուրավոր արծվաշենցիներ ու ճամբարակի տարածքի համայնքների բնակիչներ:

Հանդես գալով օրհնության կարգով՝ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն իր խոսքում նշեց, որ մեր զորավոր Խաչը մեր բոլոր կորուստների փոխհատուցման եւ ապագա հաղթանակների վկան ու խորհրդանիշն է լինելու, «եւ ոչ մի ակնթարթ չպետք է կորցնել հավատն այդ հաղթանակների եւ կորուստների վերականգնման հանդեպ»:

Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը եւ ներկայիս Արծվաշեն համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանն իրենց ելույթներում շեշտեցին, որ անցած քսան տարիների ընթացքում արծվաշենցի 570 ընտանիքները հիմնականում կարողացան տոկալ, դիմադրել տան ու հայրենի եզերքի կորստյան դժվարություններին, ստեղծել նոր տուն ու միջավայր, հաստատվել Ճամբարակ քաղաքում, տարածքի համայնքներում կամ հայաստանի այլ բնակավայրերում:

Ըստ բանախոսների՝ Դեպի Արծվաշեն տանող վերադարձի ճանապարհները դեռ փակ են մնում, սակայն այսպիսի միջոցառումները եւ ոգեկոչումները հենց նրա համար են, որպեսզի գալիք սերունդներն իմանան, թե որքան թանկ է եղել հայրենի հողը արծվաշենցիների համար:

Արծվաշենի անունն ու գոյությունը մշտապես հիշեցնելու է նորաբաց հուշահամալիրը, որը բաղկացած է մոտ ինը մետր բարձրության երկաթե հուշասյունից, որի գագաթին թառած արծիվը մագիլներով բռնել է սուրը, հին եւ նորաքանդակ երկու խաչքարերից եւ հուշարձան-աղբյուրից:

Հուշահամալիրի կառուցման ծախսերը հոգացել են Արծվաշենի համայնքի ղեկավար Մամիկոն Խեչոյանը եւ Ճամբարակի քաղաքապետ Յուրա Ավալյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Ֆելիքս Պողոսյանը ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով, «Մարշալ Բաղրամյան», «Անդրանիկ Օզանյան», «Դրաստամատ Կանայան», «Գարեգին Նժդեհ», «Վազգեն Սարգսյան» եւ «Ծովակալ Իսակով» մեդալներով պարգեւատրեց Արծվաշենի ինքնապաշտպանության ժամանակ եւ Արծվաշենի հուշահամալիրի կառուցման համար ներդրում ունեցած մի խումբ արծվաշենցիների: Արծվաշենի համայնքի ղեկավարն արծվաշենցիներին աջակցած մի խումբ պաշտոնյաների եւ մի շարք այլ անձանց շնորհեց «Պատվավոր Արծվաշենցի» կոչումը, որին արժանացողների թվում էին հայտնի շախմատիստ Տիգրան Պետրոսյանը եւ բռնցքամարտիկ Գենադի Մարտիրոսյանը, ովքեր նույպես արմատներով արծվաշենցիներ են:

Հուշահամալիրի բացման եւ ոգեկոչման արարողությունն ավարտվեց համերգով եւ ճաշկերույթով:

Հայերեն English

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել