Հասարակական

Հայաստանի կառավարությունը կվճարի 100 վետերանի հանգստի համար

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը կվճարի 100 վետերանի հանգստի համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենական մեծ պատերազմի 100 վետերաների հանգստի եւ վերականգնողական բուժման կազմակերպման նպատակով 2012թ-ի պետբյուջեի պահուստային ֆոնդից կհատկացվի 12 միլիոն դրամ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայրենական մեծ պատերազմի վետերանների հանգստի կազմակերպման նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստի օրակարգում է: Նախագծով նախատեսվում է լուծել Հայրենական մեծ պատերազմի վետերաններին առողջարանային եւ հանգստյան տան ուղեգրերի տրամադրման հետ կապված հարցերը:

ՀՀ վետերաների միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ կառավարության կողմից նման որոշման ընդունումը շատ գովելի եւ ուրախալի է վետերանների համար: «Մենք ուղեգրեր էինք ստացել նաեւ 2010-ին, սակայն նախորդ տարվա ընթացքում նման ուղեգրեր չտրվեցին: Կառավարության կողմից տրամադրվող ուղեգրերը մենք կբաշխենք Հայաստանի տարբեր քաղաքներում բնակվող, այդ թվում` աղետի գոտու վետերանների միջեւ»,-նշեց Եսայանը:

Հաշվի առնելով Հայրենական մեծ պատերազմի վետերանների վաստակը, նրանց մեծ մասի պատկառելի տարիքը եւ իրենց հուզող առողջության պահպանման ու վերականգման առաջնայնությունը, որոշման նախագծով առաջարկվում է ընթացիկ տարում ձեռք բերել առողջարանի 100 ուղեգիր, որը կունենա ինչպես սոցիալական, այնպես էլ բարոյական նշանակություն:Որոշման ընդունման դեպքում ապահովվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 100 վետերանների առողջության պահպանման ու վերականգման հարցերը:

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 7-ի դրությամբ բնակվում է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 2800 վետերան:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում