Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյոր»-ի հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Դոնեցկի «Շախտյոր»-ի` հուլիս ամսվա լավագույն ֆուտբոլիստը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «հանքափորներ»-ի պաշտոնական կայքը, երկրպագուների միջև անցկացված հարցման արդյունքներով Մխիթարյանն ստացել է ձայների 71,43 տոկոսը: Երկրորդ հորիզոնականում է Ֆերնանդինյոն` 5,71, իսկ երրորդում` Անդրեյ Պյոտովը` 5,49 տոկոսով:

Մխիթարյանն իր մրցանակը կստանա հանդիսավոր պայմաններում` «Շախտյորի» Fan Cafe-ում կազմակերպվելիք միջացառման ընթացքում:

Հայերեն English