1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տաջիկստանի Բադախշան քաղաքում ապօրինի զինված կազմավորումների գրոհայնները երկու օրում կամավոր հանձնել են ավելի քան 200 միավոր ավտոմատ եւ խշոր տրամաչափի զենք, այդ թվում մեկ զենիթային կայանք: Ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ն, այս մասին ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հաղորդել են հանրապետության ներքին գործերի նախարարությունում:
Ծայրահեղականներն ակտիվորեն զինաթափվում են այն ներումից հետո, որը դիմադրությունից բոլոր հրաժարվողներին խոստացել Է Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնովը:
Հանրապետության Գլխավոր դատախազության կողմից ապօրինի զինված կազմավորումների պամիրցի պարագլուխների նկատմամբ քրեական գործերի հետաքննության ընթացքում նշվել Է «տաջիկ գրոհայինների սերտ կապն Աֆղանստանից զենք եւ թմրադեղեր վաճառողների հետ»: Բնորոշ օրինակ. Խորոգում (Բադախշանի մարզային կենտրոնում) կառավարական ուժերի հատուկ գործողության ժամանակ հուլիսի 24-ին ձերբակալվել Է հինգ վարձկան սահմանակից հանրապետությունից:
Ըստ անկախ աղբյուրների տեղեկատվության՝ ներկայումս Խորոգում շարունակվում են բանակցությունները միջնորդների մասնակցությամբ: