Խճանկար

Հոլիվուդյան աստղերի մասին հանրությանը դեռ անհայտ ցուցանմուշների եզակի հավաքածուն աճուրդի կհանվի ԱՄՆ-ում

1 րոպեի ընթերցում

Հոլիվուդյան աստղերի մասին հանրությանը դեռ անհայտ ցուցանմուշների եզակի հավաքածուն աճուրդի կհանվի ԱՄՆ-ում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան աստղերի ավելի քան երեք մլն ֆոտոնեգատիվներից եւ ցուցապաստառներից կազմված եզակի հավաքածուն վաճառքի կհանվի ԱՄՆ-ում կայանալիք խոշոր աճուրդներից մեկում:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Wall Street Journal-ը, հավաքածուի հեղինակը նյույորքյան Movie Star News խանութի սեփականատեր Իրվին Քլոն է, ով աշխատել է դրա վրա գրեթե ողջ կյանքի ընթացքում: Հավաքածուի իրական արժեքը դեռեւս գնահատված չէ: Փորձագետների կարծիքով` այն կարող է արժենալ մոտ 150 մլն դոլար: Քլոն երկար ժամանակ գաղտնի համագործակցել է կինոստուդիաների հետ` գնելով նրանցից հայտնի ֆիլմերի կինոժապավեններ, ֆոտոնեգատիվներ, հայտնի դերասանների` ոչ բոլորին հասանելի նկարներ: Հավաքածուն ներառում է Ֆրենկ Սինատրայի, Մառլոն Բրանդոյի, Հարի Քուփերի, Բեթ Դեվիսի եւ հոլիվուդյան լեգենդար աստղերի`ավելի քան 3.5 հազար օրիգինալ պատկերներ:

«Հավաքածուն Հոլիվուդի պատմության մեջ առավել քան կարեւոր արխիվներից է: Այստեղ ներկայացվում են տասնյակ հազարավոր ֆոտոնեգատիվներ եւ պատկերներ, որոնք նախկինում որեւէ մեկը չի տեսել»,-նշել է Entertainment Collectibles-ի ներկայացուցիչ Ստյուարտ Շեյմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում