ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում «Օրրան»բարեգործական հասարակական կազմակերպությունըհոգատարությունն ու սերն է հայտնում սիրիահայերին եւ պատրաստ է Հայաստանում գտնվողկարիքավոր մեծահասակներին և երեխաներին ընդգրկելու իր ամենօրյա սննդի ծրագրում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին«Օրրան»բարեգործական կազմակեպությունից:
«Խոր անհանգստությամբ ենք հետևում Սիրիայում քաղաքացիների կյանքին սպառնացող արյունալի իրադարձություններին և դժվարություններին: Ցավում ենք, որ առայժմ ստիպված եք եղել թողնել ձեր օջախները մի երկրում, որ իր դռներն է բացել Եղեռնից և մեծ հայրենազրկումից մազապուրծ եղած մեր հայրենակիցերին՝ մեր պապերին: Թերևս այս պարագայում բոլորիս միակ մխիթարանքն այն է, որ դուք այժմ ձեր Հայրենիքում եք` անվտանգության մեջ և շրջապատված սրտացավ ու հարազատ արյունակիցներով»,- նշված է«Օրրան»-ի հաղորդագրության մեջ: