Հասարակական

Եվրոպական երիտասարդական պառլամենտն արդեն նաեւ Հայաստանում է

2 րոպեի ընթերցում

Եվրոպական երիտասարդական պառլամենտն արդեն նաեւ Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Երիտասարդական պառլամենտի Կառավարող մարմինը հուլիսի 29-ին հաստատել է Հայաստանի կարգավիճակը` որպես ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնություն, ինչի շնորհիվ այսուհետ Հայաստանի ներկայացուցչությունն իրավունք է ստանում ներգրավված լինել ԵԵՊ-ի միջազգային նստաշրջաններին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրինԵԵՊ Հայաստանյան նախաձեռնությունից, Պառլամենտի հետ երկարատեւ բանակցություններից հետո ԵԵՊ-ի հայաստանյան նախաձեռնության ղեկավարներ Սյուզաննա Շամախյանին եւ Հովսեփ Պատվականյանին հաջողվել է Հայաստանում Եվրոպական Երիտասարդական պառլամենտի ներկայացուցչություն բացել:

Պառլամենտը համախմբում է 16-24 տարեկան երիտասարդների` Եվրոպական խորհրդարանի ձևաչափով Գլխավոր ասամբլեայում տարբեր խնդիրներ քննարկելու, եւ դրանց համար համապատասխան հանձնաժողովներում բանաձևերի տեսքով լուծումներ առաջարկելու: Այստեղ ընդունված բանաձևերն ուղարկվում են Եվրամիության հանձնաժողովին` որպես առաջարկություն:Եվրոպական երիտասարդական պառլամենտն ունի իր ներկայացուցչությունները եվրոպական 36 երկրներում:

ԵԵՊ-ի խորհրդի անդամ, Քինգստոն Համալսարանի դոկտոր Ալան Ֆլաուրսն (Լոնդոն) օգոստոսի 2-ից 9-ը կգտնվի Հայաստանում` հայկական ներկայացուցչության հետ ծանոթանալու եւ հետագա գործունեությունը քննարկելու նպատակով:

ԵԵՊ-ն հիմնադրվել է 1987թվականին, Ֆրանսիայում: Այն եվրոպական ամենամեծ հարթակներից է` եվրոպացի երիտասարդներիքաղաքական դեբատների, միջմշակութային հանդիպումների, ինչպես նաեւ քաղաքական գիտակցության բարձրացման եւ գաղափարների փոխանակման համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում