Սպորտ

Օլիմպիական խաղերում Հովհաննես Դավթյանը գրանցեց նոր հաղթանակ` դուրս գալով 1/4եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերում Հովհաննես Դավթյանը գրանցեց նոր հաղթանակ` դուրս գալով 1/4եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանի հավաքականի անդամ 60կգ քաշային կարգում հանդես եկող ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը հաղթահարեց նաև 1/8 եզրափակիչի արգելքը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`Դավթյանը բացարձակ հաղթանակ է տոնել Էրկեբուլան Կոսաեւի նկատմամբ:

1/4 եզրափակիչում Դավթյանը կհանդիպի Իտալացի Վերդե Էլիոյին: 1/32 եզրափակիչում մեր ձյուդոիստն առավելության էր հասել գերմանացի Տոբիաս Էնգլմայերի, 1/16-ում` ադրբեջանցի Իլգար Մուշկիևի նկատմամբ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում