1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ փոփ-երգիչ Մայքլ Ջեքսոնի բժիշկը` Կոնրադ Մյուրրեյնը, ով դատապարտվել էր երգչի չկանխամտածված սպանության համար, իր մոտ բանտ տեսակցության է հրավիրել երգչի մորը` Քեթրին Ջեքսոնին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով vesti.ru-ն, Մյուրրեի խոսքով` ինքը պատրաստ է պատասխանել 82-ամյա ՔեթրինՋեքսոնի ցանկացած հարցի: «Ինձ ասել են, որ նա ցանկանում է մինչեւ մեռնելը խոսել ինձ հետ»,- պատմել է բժիշկը` հավելելով, որ նա իր համար այնքան հարազատ է, ինչքան իր սեփական մայրը:
Քեթրին Ջեքսոնի ներկայացուցիչներն ասել են, որ կփոխանցեն առաջարկը, սակայն վստահ չեն, որ վերջինս կընդունի այն: